Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ամենաերկարակյաց կանայք «հաստլիկներն» են. news.am

Ամենաերկարակյաց կանայք «հաստլիկներն» են. news.am

Ավելորդ քաշով կանայք ավելորդ քաշով տղամարդկանցից ու նույնիսկ նորմալ քաշ ունեցող կանանցից ավելի երկար են ապրում: Նման եզրակացության են հանգել Քլիվլենդի հիվանդանոցի Կանանց սրտանոթային հիվանդությունների կենտրոնի (Cleveland Clinic Women's Cardiovascular Center) հետազոտողները:

Նրանք ուսումնասիրել են սրտային անբավարարությամբ տառապող 3800 տղամարդու ու կնոջ կյանքի տեւողության ցուցանիշները: Պարզվել է, որ, նույնիսկ հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են շաքարախտը, ծխելն ու դեղերի կանոնավոր ընդունման անհրաժեշտությոնը, միեւնույն է, մարդկանց սեռի, նրանց քաշի ու կյանքի տեւողության միջեւ որոշակի կապ կա:

Հետազոտողները հայտնել են, որ կանանց բնորոշ է ճարպակալման պարադոքսը: Մասնավորապես, նրանք պարզել են, որ մարմնի զանգվածի 25-29.9 գործակցով կանայք կյանքի ավելի երկար տեւողություն ունեն, քան նույն գործակցով տղամարդիկ, կամ այն կանայք, որոնց քաշը նորմայի մեջ է: Սակայն, եթե ավելորդ քաշը չափից մեծ է, այսինքն, մարմնի զանգվածի գործակիցը 40-ից բարձր է, նման առավելություն այլեւս չի նկատվում:

Մարմնի զանգվածի գործակցի համար նորմա է համարվում 18.5-ից 24.99-ը:

Կանանց վրա ճարպակալման նման հակասական ազդեցության պատճառները դեռ հայտնի չեն: Վարկածներից մեկով, դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ ավելորդ քաշով կանայք ավելի շատ են ճարպաթթուներ գործածում, որոնք խթանում են բջիջների աշխատանքը:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ